Կալիֆոռնիական եկեղեցին փորձում է երկամյա աղջկան վերակենդանացնել աղոթքի միջոցով, հայտնում է USA.one-ը:
Շաբաթ վաղ առավոտյան Էնդրյու եւ Քալլի Հեյլիգենթալները կորցրել են իրենց դստերը՝ Օլիվ Ալեյնին, երբ նա անսպասելի դադարել է շնչել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը, որից հետո փոքրիկին տարել են Շասթ շրջանի կորոներին: Աղջկա մահվան պատճառն առայժմ պարզված չէ: Ամուսինները դիմել են իրենց ընկերներին, ազգականներին եւ Bethel Church եկեղեցու ծխականներին՝ կոչ անելով «հավաքվել աղոթելու համար հարության հրաշքի համար»: «Մեր եկեղեցին հավատում է առողջացման եւ ֆիզիկական հարության պատմություններին, որոնք կարելի է գտնել Աստվածաշնչում (Մաթեւոս 10:8), եւ որ հրաշքները, որոնց մասին այնտեղ պատմվում է, հնարավոր են այսօր»,- նշված է աղոթքի տան հայտարարության մեջ:
Այդ ժամանակից եկեղեցում կատարվում են ամենօրյա աղոթքի հավաքներ: Դեկտեմբերի 17-ին Քայլի Հեյլիգենթալը համացանցում տեսանյութ է տեղադրել, որում ծխականները պարում ու երգում են «All hail» երգը: «Սա զարթոնք է: Օլիվ, վերածնվիր»,- տեսանյութն այսպես է մակագրել կինը:





























