Նյու Յորքում լքված հանքում հայտնաբերվել են ամենահին քարացած ծառերը, որոնք թվագրվում է 386 մլն տարի, հայտնում է BBC-ն: 

Գիտնականների կարծիքով՝ անտառը, որին դրանք պատկանել են, այնքան ընդարձակ էր, որ նախապես տարածվել է Փենսիլվանիայի սահմաններից դուրս:

Քարդիֆի համալսարանից (Մեծ Բրիտանիա), ԱՄՆ-ում Բինգեմթոնի համալսարանից եւ Նյու Յորք նահանգի թանգարանից փորձագետները ավելի քան 10 տարի առաջ սկսել են զննել Հուդզոնի հովտում Քաթսքիլ լեռների ստորոտի այս տեղամասը: Այդ ժամանակից ի վեր նրանք քարտեզի վրա են անցկացրել ավելի քան 3 հազար քառակուսի մետր անտառ եւ հանգել այն եզրակացության, որ անտառում եղել են նվազագույնը 2 տեսակի ծառեր՝ Cladoxylopsids եւ Archaeopteris:

«Սա անչափ հին անտառ է այն ժամանակից սկսած, երբ մոլորակը սկսել է կանաչել, իսկ անտառները դարձել են Երկրի համակարգի նորմալ մասը»,- ասել է պրոֆեսոր Քրիս Բերրին:

Անտառն անհետացել է ջրհեղեղի հետեւանքով: Մակերեւույթին հետազոտողները հայտնաբերել են քարացած ձկներ: