Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում «անհաջողակների» եւ «երջանիկների» վարկանիշային աղյուսակը:

«Երջանիկների» ցուցակում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ, ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը մեծացել է 40 մլրդ դոլարով:

Միլիարդատերերի շրջանում երկրորդ երջանիկն է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որն անցած տարի ստացել է միլիարդատերերի շրջանում ամենամեծ անհաջողակի տիտղոսը: Այս տարի նա 22,1 մլրդ դոլարով հարուստ է դարձել, այն դեպքում, երբ անցած տարի նա կորցրել է 18.7 մլրդ դոլար:

Այս տարի «ամենամեծ անհաջողակ» է ճանաչվել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը ամուսնալուծվելուց հետո նախկին կնոջը տվել է ավելի քան 30 մլրդ դոլար: Նրա կարողությունը նվազել է 13 մլրդ դոլարով:

Սակայն բիզնեսում անհաջողության առումով Բեզոսից առաջ է անցել հնդկացի տեխնոմագնատ Ազիմ Փրեմջին: Մարտի կեսերին նա հայտարարել է, որ 7,5 մլրդ դոլարի չափով մասնաբաժինը փոխանցել է բարեգործական հիմնադրամին: Սակայն այդ քայլը նաեւ դրական պտուղներ է տվել՝ նրան ապահովելով ցմահ եկամուտ 21 մլրդ դոլարի չափով: