Թուրքական CNNturk–ի կին լրագրող Սեմա Աքբուլութը փորձել է հասկանալ, թե փող մուրացողները օրական ինչքան գումար են հավաքում։
Նա իր փորձի համար հատուկ հանդերձանքով, տիկնիկը որպես բարուր երեխա գրկին, նստել է մզկիթի աստիճանների վրա եւ անցորդներից փող մուրացել։
Մեկ ժամվա ընթացքում կեղծ մուրացկանը հավաքել է 82 լիրա (8000 դրամ)։ Նա նշել է, որ իր սպասվածից շատ է գումար հավաքվել։




























