Շիրակի մարզի որոշ համայնքներում պետական բնակարանաշինությունն ուշանում է: Բացի Գյումրիից ու Ախուրյանից, երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ կան նաեւ այլ համայնքներում: Օրինակ` Ջաջուռ գյուղում 41 անօթեւան ընտանիք կա, որոնք մինչ օրս ապրում են տնակներում:

«Գիտե՞ք, թե ինչ ասել է ապրել տնակներում, այն էլ Ջաջուռում: Երբ Գյումրիում քամի է, Ջաջուռում փոթորիկ է: Ե՞րբ է Ջաջուռում մեկնարկելու  խոստացված պետական բնակարանաշինությունը»,-Շիրակի մարզում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ի պատասխան նշեց, որ  նման խնդիր միայն Ջաջուռը չէ, որ ունի, այլ եւս 11 համայնք, որոնց համար նախատեսված  պետական բնակարանաշինությունը կսկսվի 2011թվականից:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը նշել է նաեւ, որ նշված համայնքներում  բնակարանաշինություն իրականացնող կազմակերպությունը «Գլենդել Հիլզն» է լինելու: