Լոնդոնում փաբ-գարեջրատունը սառցե հյուրանոց է բացել, որի պատերը ստեղծված են սառած գարեջրից, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին:
Փաբի այցելուներին առաջարկում են լիզել սառցե պատերը, որոնց ստեղծման համար անհրաժեշտ է եղել ավելի քան հազար լիտր սառեցված փեյլ-էլ: Սառցե հյուրանոցի բարձրությունը 1,5 մետր է: Այցելուներին տրամադրում են քնապարկեր, շարֆեր եւ ձեռնոցներ նրանց հարմարավետության համար:
Հյուրանոցի ստեղծողները հայտնել են, որ հաստատությունում կարող են գիշերել փաբում մինչեւ ուշ գիշեր ժամանակ անցկացրած անձինք, որոնք փաբի փակվելուց հետո չենք ցանկանում տուն գնալ:





























