96 հատ հին մետաղադրամներ մի քանի հարյուրամյակ մնացել են Գերմանիայի Բադ-Կամբերգ քաղաքի եկեղեցու զանգակատանը: Այս տարվա սկզբին դրանք պատահաբար հայտնաբերվել են վերանորոգման ժամանակ: 17-ամյա պրակտիկանտ-ատաղձագործ Ահարոն Զաուերբորնը ստացել է իր օրինական պարգեւատրումը, հաղորդում է «DW»-ը:

2 ամիս առաջ մետաղադրամները վերադարձվել են Բադ-Կամբերգ փորձաքննություն եւ զտում անցնելուց հետո: Մասնագետները ենթադրում են, որ գանձը թաքնված է եղել Սուրբ Պետրոս եւ Պողոս վանքի զանգակատանը 30-ամյա պատերազմի շրջանում (1618-1648): Մետաղադրամների մեծ մասը արծաթագույն են, կան նաեւ սկեգույն՝ 3,13 գրամ քաշով: Դրանց մեծ մասը լավ է պահպանվել: Հատուկ արժեք է ներկայացնում 1623 թվականների Ֆերդինանդ 2-րդ կայսեր գահակալության շրջանի արծաթագույն մետաղադրամը:

Չի հաջողվել պարզել, թե ով է այն թաքցրել զանգակատանը:Բացառված չէ, որ դա արել է քահանան կամ այլ հարուստ ծխականներից մեկը: Հնարավոր է, որ այն հանձնեն Լիմբուրգի Թեմական թանգարանին: