Այսօր եւ վաղը հանրապետության հովտային շրջաններում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում սպասվում է օդի ջերմաստիճանի մինչեւ -2 աստիճան նվազում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Արարատյան դաշտավայրում օդում կգրանցվի -2, հողի մակերեւույթին՝ -3 աստիճան ցուրտ, լեռնային շրջաններում, մասնավորապես Աշոցքում, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը կգրանցվի մինչեւ -12 աստիճան ցուրտ։ Երեւանում առաջիկա 3 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կլինի -2 աստիճան»,- մանրամասնեց Սուրենյանը։





























