Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում կատարելով լիբիական մայրաքաղաքում աղբյուրին։

Հեռուստաալիքի «կառավարական շրջանակներից» զրուցակցի տվյալներով՝ ԱՀԿ-ը աջակցություն է խնդրել Թուրքիայից «ցամաքում, ծովում եւ օդում», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆեյեզ Սարաջի կողմից ղեկավարվող կառավարությունը Անկարայից նաեւ ՀՕՊ համակարգեր է խնդրել։

Դեկտեմբերի 12-ին արեւելյան իշխանությունների հետ համագործակցող մարշալ Խալիֆ Հաֆտարը հայտարարել էր որոշիչ մարտի եւ դեպի Տրիպոլի շարժվելու մասին։ Լիբիական ԶԼՄ-ները հայտնում են Հաֆտարի եւ ԱՀԿ-ի ուժերի բախման մասին։ Տրիպոլիի վրա գրոհը սկսվել է դեռեւս այս տարվա ապրիլին, սակայն Հաֆտարի կողմից ղոկավարվող Լիբիայի ազգային բանակը որեւէ հաջողության չէր հասել։ Կողմերից յուրաքանչյուրը շարունակում է պահպանել իր դիրքերը։

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հունվարին երկրի խորհրդարանում դնել Լիբիայում թուրքական զինված ուժերի օգտագործման հարցը։