Հունվարի 2-ին նշվում է Գիտական ֆանտաստիկայի օրը (Science Fiction Day)։ Տարատեսակ գրական ժանրերի սիրահարների մեջ քիչ չեն գիտական ֆանտաստիկայի երկրպագուները, որոնց միավորել է սերը գրականության, կինոյի եւ արվեստի այլ տեսակների մեջ այդ ուղղության հանդեպ, հայտնում է Calend-ը։

Տարատեսակ ֆորումները, ցուցահանդեսները, գրական համաժողովները հավաքում են գրողների եւ ընթրցողների, սցենարիստների եւ պարզապես գիտական ժանրի երկրպագուների՝ տարբեր երկրներում։ Նրանցից յուրաքանչյուրը ունի որոշակի նախասիրություններ՝ կապված ժանրի ներսում գոյություն ունեցող ուղղությունների հետ։ Իսկ չէ՞ որ նման ուղղությունները շատ են։ Նրանցից յուրաքանչյուրը հիմնված է գիտության եւ տեխնիկայի ոլորտում որոշակի բացթողումների (հորինվածքներ, ֆանտազիաներ, երեւակայություններ) եւ շրջակա միջավայրի ու մարդու հանդեպ նրանց ազդեցությունների վրա։ Յուրաքանչյուրն իր մեջ ունի որոշակի ժանրային գծեր՝ «կոշտ» գիտական ֆանտաստիկա, սոցիալական ֆանտաստիկա, խրոնոֆանտաստիկա, այլընտրանքային-պատմական ֆանտաստիկա, ապոկալիպտիկ եւ հետապոկալիպտիկ ֆանտաստիկա, տիեզերական ֆանտաստիկա կամ երկրագնդային ֆանտաստիկա եւ այլն։

Տարատեսակ ֆորումներում եւ համաժողովներում, որոնք միավորում են գիտական ֆանտաստիկայի սիրահարներին, բազմիցս բարձրացել է Գիտական ֆանտաստիկայի օր կազմակերպելու հարցը։ Վեճը շարունակվում է մինչեւ այսօր, սակայն ԱՄՆ-ում արդեն 2012 թվականից այդպիսի ոչ պաշտոնական տոն կա եւ նշվում է։ Որպես ամսաթիվ ընտրվել է 20-րդ դարի ֆանտաստ գրողներից մեկի՝ Այզեկ Ազիմովի ծննդյան օրը՝ հունվարի 2-ը։ Ժանրի շատ սիրահարներ սատարել են այս նախաձեռնությունը եւ միացել են տոնակատարությանը։

Այն հայտնվել է այնպիսի հանրահայտ գրողների շնորհիվ, ինչպիսին են Ժ․ Վեռնը, Հ․ Ուելսը, Ա․ Ազիմովը․ Ս․ Լեմը․ Ռ․ Բրեդբերին, Ռ․ Հայլայնը, Ա․ Քլարքը, Ա․ Բելյաեւը, Ի․ Եֆրեմովը, Կ․ Բուլիչովը, Ստրուգացկի եղբայրները, Ջ․ Օրուելը, Ֆ․ Դիքը եւ շատ ուրիշներ։ Գիտական ֆանտաստիկայի ժանրում այս եւ այլ հեղինակների ստեղծագործությունների թվարկումը բազմաթիվ էջեր կզբաղեցներ։ Սակայն ֆանտաստ-գրողների ծառայություններին համարձակորեն կարելի է վերագրել այն, որ նրանց գրքերում շարադրված շատ գաղափարներ վաղ թե ուշ իրականություն են դառնում։