Տակավին ամիսներ առաջ մեծ շուքով բացվեց Հայաստանի խորհրդարանի վերանորոգված դահլիճը, որ սարքավորված էր «նորաոճ» ու ժամանակակից կորեական տեխնիկայով:
Բայց ինչ-որ պատճառով, կորեացի մասնագետները կրկին ժամանել են Հայաստան, որպեսզի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով, լուծեն «խորհրդարանի տեխնիկական խնդիրները»:
Հենց այդ պատճառով էլ մայիսի 2-5-ը կայանալիք քառօրյան տեղափոխվել է մայիսի 9-ից 12-ը:





























