Հրայր Թովմասյանի դեմ գործընթացները հանցակազմ են պարունակում, հետագայում բոլորը պատժվելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ գիտակից հասարակությունը պետք է բարոյապես սատարի ՍԴ դատավորներին:

«Իրենք իրենց չեն պաշտպանում, պաշտպանում են պետության հիմնասյուներից մեկը, եթե դա ջարդվեց, ՀՀ-ում շատ ավելի արագ և շատ ավելի այլանդակ ձևով են պրոցեսները գնալու: Ինչ վերաբերում է արդեն իրականացվող գործընթացին, այն արդեն կրում է պետական բանդիտիզմի էլեմենտներ՝ քրեական գործեր հարուցել, սանիկին, բարեկամին կանչել, կալանավորել և այլն, սա անթաքույց հանացագործության տարրեր է պարունակում է»,-նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է թույլ չտա, որ ռեպրեսիվ մեքնենան շարունակի գործել: «Եթե թույլ տանք մեկին հոշոտել, ապա ՀՀ յուրաքանչյուր բնակիչ կդառանա պոտենցիալ թիրախ»,-ասել է նա:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ՍԴ-ի շուրջ գործընթացները պատվիրակել է ժողովուրդը, որն ուզում է փոփոխություններ տեսնել՝ Վահե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, թե ՍԴ-ն ինչ գործառույթներ է իրականացում և, վստահաբար, նման գործընթացներ չի պատվիրակել:

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պատահական իշխանության իրողության պայմաններում յուրաքանչյուր օր անակնկալ գործողություններ են հնարավոր: