ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Գեւորգ Պապոյնաի մեքենայից կատարված գողության հետ կապվաած Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից:

«Մանանդյան փողոցի 15 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են եւ գողացել դիպլոմատ, որի մեջ եղել են կարեւոր փաստաթղթեր:  Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբ դեպքի վայրում է, գործողություններ են իրականացվում, նյութեր են  նախապատրաստվում»,- հայտնեցին Ոստիկանությունից:

 Ավելի վաղց հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ հայտնել, որ գողացել են իր պայուսակը: