Պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել Լաչինի միջանցքից: Նույնիսկ եթե այն հանձնվի Երեւանի օգտագործմանը՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովելու համար, Լաչինի միջանցքը համարվելու է Ադրբեջանի տարածքը: Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Բաքուն կողմ է Լաչինի միջանցքի երկկողմանի շահագործմանը, որպեսզի հաղորդակցությունն իրականացվի երկու ուղղությամբ: Սակայն հայկական կողմը դեռեւս չի հասել եւ չի էլ ցանկանում հասնել փոխըմբռման այդ մակարդակին»,- ասել է Ազիմովը՝ միաժամանակ հավելելով, որ Ադրբեջանը որեւէ դեպքում իր տարածքը չի հանձնի ուրիշներին:




























