Բունդեսթագի անդամներն ապրիլի 15-ին հավանության են արժանացրել կառավարության առաջարկած օրենքը Գերմանիայում պարտադիր զինծառայության դադարեցման մասին:
Համաձայն օրենքի` այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր զինծառայությունը դադարեցվում է անորոշ ժամկետով: Սակայն պարտադիր զինծառայության մասին դրույթն ամրագրված է մնում սահմանադրության մեջ, եւ հնարավոր է նորից կյանքի կոչել ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքի դեպքում:
Զինակոչների փոխարեն բանակում կլինեն կամավորները, որոնց ծառայության առավելագույն ժամկետը 23 ամիս է:
Կառավարությունում հույս ունեն, որ իրենց կհաջողվի տարեկան ծառայության ընդունել 35 հազար կամավորի:




























