Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա բնակավայրում ապրիլի 17-ին զանգվածային բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Բախման հետեւանքով ավելի քան 35 մարդ վիրավորվել է, այդ թվում 7 ոստիկան:
Արաբական հեռուստաալիքները հայտնում են, որ բախումն սկսվել է, երբ երբ ոստիկանությունը փորձել է կենտրոնական փողոցից ցրել բարեփոխումներ, աշխատանք եւ կյանքի պայմանների բարելավում պահանջող ցուցարարներին:
Ոստիկանները կրակ են բացել, կիրառել մահակներ եւ արցունքաբեր գազ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























