Շվեդիայում չինական 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, հաղորդվում է Gazeta-ն՝ հղում անելով The Local-ին:

Շվեդիայի հասարակական առողջապահության գործակալության տվյալներով՝ դեպքը հայտնաբերվել է Շվեդիայի կենտրոնական-հարավային Յոյնչյոպինգ քաղաքի Ռիխով շրջանի հիվանդանոցում:  

Նշվում է, որ հիվանդը կին է, որը ժամանել է Շվեդիա հունվարի 24-ին Չինաստանում Ուհան քաղաքն այցելելուց հետո:

Պարբերականի տեղեկություններով՝ ներկայումս նա գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսարանում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակի մասին: Հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV կորոնավիրուսի նոր տիպը: Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակված է շուրջ 10 հազար մարդ: