Ամենագնացով անհայտ անձինք փորձել են ներխուժել Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի նստավայր, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ավտոմեքենան ներխուժել է երկու անցակետերով եւ ուղղվել դեպի գլխավոր մուտքը: Անվտանգության աշխատակիցները ստիպված էին կրակել, որից հետո իրավախախտները փորձել են փախուստի դիմել, սակայն նրանց հաջողվել է բերման ենթարկել:

Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հայտնել է հեռուստաալիքը՝ Թրամփը պատրաստվում է ժամանել նստավայր այսօր երեկոյան: