Բրիտանական ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Formula-1-ի նախկին ղեկավարի դուստր Թամարա Էքլսթոունի տնից միլիոնավոր դոլարների թանկարժեք իրեր գողանալու մեջ կասկածվող երկու անձի, հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ Լոնդոնի երկու քաղաքացիների՝ 47-ամյա Մարիա Մասթերին եւ 29-ամյա Էմիլ-Բոգդան Սավասթրին առաջադրվել է հանցագործություն կատարելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու մեղադրանք։

Եւս երկու տղամարդիկ, որ ձերբակալվել էին գողության աղմկահարույց գործով, ազատ են արձակվել, սակայն նրանց հանդեպ հետաքննությունը դեռեւս շարունակվում է։

Գողությունը կատարվել է դեկտեմբերին, Լոնդոնի ամենաէլիտար թաղամասերից մեկում գտնվող Էքլսթոունի տնից։

The Sun թերթը հաղորդել է, որ հանրահայտ մրցարշավային առաջնության նախկին ղեկավար Բերնի Էքլսթոունի դստեր տանից մոտ 66 մլն դոլարի թանկարժեք իրեր են գողացել։