ՀԱՀ ոստիկանությունը հայտարարել է Յոհանեսբուրգի արեւմուտքում ինը անլեգալ հանքափորներին քարկոծելով սպանողների որոնման մասին, հայտնում է BBC News-ը։
Լեսոտոյից ժամանած հանքափորների մարմինները հայտնաբերվել են փողոցում, զոհերից մեկը ողջ է եղել, նրան հոսպիտալացրել են։
Ոստիկանությունը, միջադեպի հետ կապված, կալանավորել է 87 մարդու։ Հետաքննությունը շարունակվում է։
Երկրում աշխատում են հազարավոր անօրինական հանքափորներ։ Նրանց անվանում են «զամա-զամա», ինչը զուլուսերենից թարգմանաբար նշանակում է «երջանկություն որոնողներ»։ Հանքափորների խմբերի միջեւ բախումներ այստեղ հաճախ են տեղի ունենում։





























