Մանհեթենում կինը երեք ավտոմեքենա է առեւանգել, որոնցից մեկը կողաշրջվել է՝ վնաս պատճառելով տասնյակ մեքենաների, հայտնում է Associated Press-ը։

ՃՏՊ-ի հետեւանքով կան տուժածներ, թեթեւ վնասվածքներ ստացածներ։ Անհաջողակ առեւանգողը կալանավորվել է։ Բրոնքսի 25-ամյա բնակչուհի Ալուդեյն Մարքսին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ առեւանգման, անսթափ վիճակում վարելու եւ այլն։

Ոստիկանությունում հստակեցրել են, որ կասկածյալի կալանավորման պահին իրենք ստիպված չեն եղել զենք կիրառել։ Սակայն ՃՏՊ-ի հետեւանքով որոշ ժամանակով երթեւեկությունը խախտվել է։