Չինաստանի իշխանությունները հիմքեր չեն տեսնում ՉԺՀ-ի դեմ առեւտրի եւ տուրիզմի ոլորտներում սահմանափակումներ մտցնելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՀԿ-ն նախկինի պես հավատում է հիվանդության բռնկումը վերահսկելու Չինաստանի կարողությանը: Որեւէ հիմք չկա միջոցներ ձեռնարկելու համար, որոնք խանգարում են միջազգային ուղեւորություններին եւ առեւտրին»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է ԱՄՆ-ի վատ օրինակը: «ԱՄՆ կառավարությունը որեւէ էական աջակցություն չի ցուցաբերել Չինաստանին, դրա փոխարեն՝ առաջինն է սկսել տարհանել Ուհանից հյուպատոսության աշխատակիցներին, հետ է կանչել դեսպանատների աշխատակիցների մի մասին եւ սահմանափակումներ է մտցրել Չինաստանից ճանապարհորդների մուտքի համար: Եվ այդ ամենը միայն նպաստել է վախի եւ խուճապի տարածման համար»,- ասել է Չունինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նույնիսկ փորձագետներն ու ԶԼՄ-ները ԱՄՆ-ի կառավարության սահմանած միջոցներն ու սահմանափակումները մարդու իրավունքների խախտում են համարում:





























