Իդլիբում հրետակոծության հետեւանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնել է NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ նախարարությունը հայտնել է 4 զոհի մասին, եւս 9 զինվորական վիրավորվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: