Զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթեւեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:

Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթեւ մարդատարների համար դժվարանցանելի են:

Ինչպես եւ Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթեւեկել Մ2՝ Երեւան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով: