Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, չնայած ադրբեջանական պատվիրակության ջանքերին, ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի քննարկման առարկա չի դարձել ԵԽԽՎ Բյուրոյի նիստում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, Ստեփանակերտի օդանավակայանի հարցը չի քննարկվելու նաեւ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում:
Նշենք, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման հարցը բուռն արձագանք է գտել Ադրբեջանում: Մասնավորապես, քաղավիացիայի ղեկավարությունը հայտարարել էր Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռները խփելու մտադրության մասին: Այդ հայտարարությունը հարուցել էր միջազգային կազմակերպությունների դժգոհությունը:





























