ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանն արձանագրեց Երեւանում եւ մարզերում հրշեջ ջոկատների անբավարարությունը: Նախարարն իր վճիռը հրապարակեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ցոլակյանի խոսքով՝ հիմա Երեւանում 13 հրշեջ ջոկատ կա, մինչդեռ նորմատիվներով պետք է լինի 20-ից ավելի: «Հարցը վերջերս քննարկել ենք քաղաքապետի հետ: Խոստացել են 2 շրջաններում՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Զեյթուն, հրշեջ ջոկատների համար շենքեր հատկացնել»,- հայտնեց ԱԻ նախարարը:

Նախարարը շեշտեց, որ մայրաքաղաքում խցանումների պատճառով մեծանում է ժամանակը, որի ընթացքում հրշեջ բրիգադը պետք է հասնի ԱԻ վայր: Ջոկատների ավելի մեծ թիվը համապատասխանաբար թույլ կտա ճանապարհը կրճատել: Նոր 5-6 ջոկատը իրավիճակը զգալիորեն կբարելավի, նշեց Ցոլակյանը:

Նույնպիսի խնդիր կա մարզերում՝ որոշ գյուղեր հրշեջ տեղամասից հեռու են 30-40 կմ: Այս հարցը փորձում են լուծել երիտասարդ մասնագետների ուսուցման ծրագրի միջոցով: Տրամաբանությունն այն է, որ գյուղի հիմքի վրա ստեղծվի մի քանի մարդուց բաղկացած փոքրիկ ջոկատ, որը կարող է սկսել հրդեհաշիջման շտապ աշխատանքները, մինչեւ օգնություն կհասնի: Ծրագրի հաջողության համար տեխնիկա է անհրաժեշտ, հստակեցրեց նախարարը:

Նշենք, որ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի կառավարությունից նվեր է ստացել 36 հրշեջ մեքենա: