Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները, հայտնում է Hraparak.am-ը։
Կայքի փոխանցմամբ՝ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։





























