Այսօրվա ակցիան ավարտում ենք, կիրակի օրն ավտոշուկայի մոտից դուրս ենք գալիս ակցիայի։Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողներից մեկը։
«Կիրակի օրը մեքենաներով դուրս ենք գալու ակցիայի, թող կառավարությունը իմանա»,-նշեց նա։
Հարցին՝ ոստիկանն առաջարկում էր դիմում գրել իրենց պահանջներով, գրեցի՞ն, ավտոներկրողն ասաց, որ չեն պատրաստվում նոր դիմում գրել, քանի որ իրենց պահանջներով դիմում արդեն գրել են։
Նշենք, որ ավտոներկրողները այսօր դուրս էին եկել բողոքի ակցիայի, պահանջելով թույլ տալ նախորդ տարվանից ներկրած մեքենաները թույլ տալ ներկրել նախկին սակագներով, ինչպես նաև լուծել հայկական համարներով Ղազախստան տարված մեքենաների հարցը, քանի որ ղազախները հաշվառվել են Հայաստանում՝ մեքենաների գույքահարկը փաստացի թողելով ՀՀ քաղաքացիների վրա։





























