Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ստացել է երկրի առաջին նահանգապետի աջակցությունը՝ դա Ռոդ Այլենդ նահանգի ղեկավար Ջինա Ռայմոնդոն է, հայտնում է Associated Press-ը։
Ռայմոնդոն հայտնի է որպես Բլումբերգի վաղեմի քաղաքական դաշնակից։
«Մայքը մի մարդ է, որը խնդիրները լուծում է իր երկարատեւ փորձի արդյունքներով, եւ ես հպարտ եմ, որ այսօր սատարում եմ նրան։ Հրազենի կիրառմամբ բռնության դեմ պայքարից մինչեւ կլիմայական փոփոխությունների խնդիրների լուծում եւ հաշիշային ճգնաժամի դեմ պայքար՝ Մայքը հասկանում է մեր կյանքի վրա ազդող ամենօրյա խնդիրները»,- հայտարարել է Ռայմոնդոն։
Նահանգապետի խոսքերով՝ երկիրն այլեւս «չի կարող ռիսկի դիմել նախագահ Թրամփի եւս 4 տարվա ապակառուցողական քաղաքականությամբ, եւ ես գիտեմ, որ Մայքը հենց այն առաջնորդն է, որը կարող է դա իր վրա վերցնել»։





























