ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արձագանքել է Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վարքագծին, որը պատռել է նախագահի ելույթի թղթային տարբերակը։
Fox & Friends հաղորդման եթերում Փենսը հայտարարել է, որ, իր կարծիքով, դա ցածր արարք էր։
«Ես վստահ չէի՝ նա ելույթն էր պատռում, թե Սահմանադրությունը»,- հայտարարել է փոխնախագահը։
Նա նաեւ նշել է, թե ինքը «հստակ զգացողություն ունի, որ Փելոսին կլինի Ներկայացուցիչների պալատի վերջին խոսնակը, որ այդքան երկար զբաղեցնում է այդ աթոռը»։
Ընդ որում, Փենսն ասել է, թե Փելոսիի գործողությունները դրանք անելու պահին չի նկատել եւ արդյունքը միայն մի քանի վայրկյան անց է տեսել։
«Կա տարրական կարգուկանոն եւ տարրական հարգանք։ Սակայն այն, որ նա վեր կացավ ու պատռեց այդ ելույթը, իսկապես խայտառակություն էր այդ պահի համար»,- նշել է Փենսը։




























