Հայաստանը շահագրգիռ է հարեւան Վրաստանը տեսնել խաղաղ, կայուն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին` բարեկեցիկ պայմաններում իր ապագան կառուցելիս: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վրաստանի պաշտպանության նախարարը նշելով, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան` հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպումն ու քննարկումները համարել է արդյունավետ:





























