Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի 27 տարեկան Գառնիկ Պ.-ի հետ: Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից:



























