Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ԱՄՆ դեսպանության տարածքում 5 տարեկան աղջկա են բռնաբարել, հայտնում է BBC News-ը։

Հանցանքի կատարման կասկածանքով կալանավորվել է 25-ամյա տղամարդ։

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն։

Բժիշկները հաստատել են, որ աղջիկը բռնաբարվել է։ Նրա վիճակը գնահատել են որպես բավարար։

Նշվում է, որ աղջկա ընտանիքը ապրում է դեսպանության տարածքում՝ նրա հայրը սպասարկող անձնակազմի աաշխատող է։

Ոստիկանությունում հայտնել են, որ մեղադրյալը վարորդ է, որը չի աշխատում դեսպանությունում։ Այնուամենայնիվ, նա ընտանիքի հետ միասին ապրում է այդ տարածքում, քանի որ նրա հայրն է աշխատում այնտեղ։

Զոհի եւ կասկածյալի ընտանիքները լավ ծանոթ են եղել միմյանց, եւ տղամարդը խաբեությամբ բակում խաղացող աղջկան տարել է իր տուն։ Հարձակման պահին կասկածյալի ծնողները տանը չեն եղել։ Վերադառնալով տուն՝ աղջիկն ամեն ինչ պատմել է մորը, եւ նրան միամգամից հոսպիտալացրել են։