ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի անդամ Մեթ Հեթսը հայտարարել է, որ բողոք կներկայացնի ՆՊ խոսնակ Նենսի Փելոսիի դեմ այն բանի համար, որ նա պատռել է նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեքստը, հայտնում է Fox News-ը։

Հեթսը հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հետ միասին էթիկայի հանձնաժողով բողոք կներկայացնեն Հանրապետական կուսակցության եւս երկու անդամներ՝ Լի Զելդինը եւ Քեյ Գրենգերը։

«Փելոսին խայտառակեց Ներկայացուցիչների պալատը, շփոթեցրեց մեր երկրին, եւ նա ոչնչացրեց պաշտոնական գրությունները։ Օրենքը թույլ չի տալիս խոսնակին ոչնչացնել պալատի գրությունները, եւ պալատի կանոները թույլ չեն դալիս կորցնել ինքնատիրապետումը միայն այն բանի համար, որ ձեզ դուր չի գալիս այն, ինչ ասում է Միացյալ Նահանգների նախագահը»,- հայտարարել է Հեթսը։

Իր հերթին, միանալով կուսակցին, Զելդին ասել է, թե Փելոսին «ոտքից գլուխ թույն էր արտադրում»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատռել էր նախագահի ելույթի գրավոր տարբերակը։