Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով բուք է:

Այս առնչությամբ ՃՈ տարածած հաղորդագրությանմեջ ասվում է. «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելուվ, վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: