Բելառուսին նավթի մատակարարումը կկատարվi նախկինում առկա կոմերցիոն հիմքերով, հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդ պայմանավորվածությանն են հանգել կողմերը Սոչիում բարձր մակարդակում կայացած խորհրդակցությունների արդյունքում, հավելել է նա:

«Ռուսական եւ բելառուսական նավթային շուկան միասնական է: Այն պայմաններով, որոնցով վաճառվում է նավթը ռուսական շուկայում, նույն այդ պայմաններով վաճառվում է նաեւ բելառուսական շուկայում, տարբերություն չկա»,-ասել է Դմիտրի Կոզակը՝ պատասխանելով հարցին, թե կմատակարարվի արդյոք Մինսկին նավթը կոմերցիոն հիմունքներով:

Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են նպաստել կոմերցիոն պայմանավորվածությունների ձեռքբերմանը Բելառուսի սպառողների եւ ռուսական նավթային ընկերությունների միջեւ:

Այդկերպ Մինսկին գազ մատակարարդելու պայմանները ընթացիկ տարում կպահպանեն 2019 թվականի պայմանները, իսկ ռուսական էներգառեսուրսների գներն ու մատակարարման ծավալները հարեւան երկրում կկարգավորվեն շուկայով:

Ընդ որում՝ Դմիտրի Կոզակը նշել է, որ խորհրդատվություններն անցկացվել են «բավականին դրական մթնոլորտում»: