Հունվարի 26-ին, ժամը 20.02-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի կնոջից, որ ժամը 19.55-ին, Անդրանիկի 57 շենքի շքամուտքում՝ վերելակի դիմաց, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը եւ դիմել փախուստի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայուսակում եղել էր փող, անձնագիր, սոցյալական քարտ, բանկային քարտեր եւ այլ իրեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների եւ տարածքային քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նա փետրվարի 7-ին, ժամը 4-ին, հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում, բերման ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























