26 մարդու կյանք խլած Թաիլանդի ցամաքային զորքերի սերժանտի շարժառիթը կենցաղային կոնֆլիկտն էր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայութ Չան Օչան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Շարժառի՞թ: Շարժաթիռը կենցաղային կոնֆլիկտն էր հանցագործի եւ նրա համածառայակիցների միջեւ տան վաճառքի շուրջ»,-հայտարարել է վարչապետը:

«Ցամաքային զորքերի հրամանատարությունը կհետաքննի այդ կոնֆլիկտի մանրամասները՝ հասկանալու, թե արդյոք կարող էր այդ պատճառով կատարվել այդպիսի ողբերգություն»,-հավելել է գեներալը, որը նախկինում զբաղեցրել է Թաիլանդի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Շաբաթ զինված զինծառայողը հրաձգություն էր կազմակերպել Թաիլանդի հյուսիս-արեւելքում գտնվող առեւտրի կենտրոններից մեկի տարածքում: Նրան հաջողվել էր ոչնչացնել: Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 26, վիրավորվել 57 մարդ: