Հունաստանը մտադիր է սահմանափակել ժամկետը, որի ընթացքում տրամադրվում է ապաստան՝ դարձնելով այն 3 տարի, կիրակի՝ փետրվարի 9-ին հայտարարել է միգրացիայի եւ ապաստանի նախարար Փանագիոթիս Միթարաքիսը, հաղորդում է DW-ը:

Իսկ եթե պայմանները երկրում, որտեղից ժամանել է փախստականը, փոխվեն, ապա կարգավիճակը չի երկարացվի: Այդկերպ նոր պահպանողական կառավարությունը ավելի է խստացնում ապաստան տրամադրելու եւ բնակվելու գործընթացը միգրանտների համար:

Միթարաքիսը բացատրում է այդ դիրքորոշումը նրանով, որ «դժվար է ինտեգրացնել բնակչության տարբեր խմբերին»: Նրա խոսքով՝ Հունաստանն արդեն ապաստան է տրամադրել շուրջ 40 հազար մարդու 215 թվականի ճգնաժամից մեկնարկից առ այսօր: Դեռեւս 87 հազար ապաստան հայցելու միջնորդություն գնտվում է դիտարկման փուլում: 36 հազար հայցորդներ այժմ մնում են Էգեյան ծովի հինգ կղզիների ծանրաբեռնված ճամբարներում, որտեղ նախատեսված են պայմաններ 6200 մարդու համար: Հումանիտար կազմակերպությունները մշտապես քննադատում են Հունաստանին ճամբարների գերծանրաբեռնվածության համար, միաժամանակ դա նաեւ առաջացնում է կղզիների բնակիչների զայրույթը:

Հունաստանը շարունակում է համարվել եվրոպական երկիր, ուր ժամանում են ամենամեծ թվով փախստականներ: Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ արգելապատնեշ կստեղծի Էգեյան ծովում միգրանտների նավերը կանգնեցնելու համար, ինչի հետեւանքով նույնպես արժանացել էր իրավապաշտպանների քննադատությանը: Մարտ-ապրիլին Եվրամիությունը պետք է դիտարկի այն անձանց հայրենադարձման հարցը, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու միջնորդությունը մերժվել է: