Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը նորից հաղթել է նախագահական ընտրություններում, հաղորդել է ԿԸՀ-ն:
Վերջնական տվյալներով` նա հավաքել է 22 մլն քվե, իսկ նրա հիմնական մրցակից` նախկին ռազմական բռնապետ Մուհամադ Բուհարին` 12 միլիոն:
Ջոնաթանը նախագահի պաշտոնակատարն էր դարձել անցած տարի մայիսին` նրա նախորդի` Ումարու Յար Ադուայի մահվանից հետո: Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:
Երկրի հյուսիսում, որտեղ պաշտպանել են նրա հակառակորդին, նախնական արդյունքների հրապարակումներից հետո անկարգություններ են սկսվել:




























