ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ Միշելի եկամուտները 2010 թ. կազմել են 1,73 մլն դոլար: Այս մասին նշված է նախագահական ընտանիքի հարկային հայտարարագրի մեջ:
2009թ. համեմատ, երբ նախագահն ու նրա տիկինը վաստակել էին 5,5 մլն դոլար, նրանց եկամուտները կրճատվել է գրեթե երեք անգամ, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես եւ մեկ տարի առաջ, նախագահական ընտանիքի եկամուտներն ավելացրել են Բարաք Օբամայի գրքի հեղինակային հատկացումները: Նախագահի աշխատավարձը կազմել է տարեկան մոտ 400 հազար դոլար: Որպես հարկ նրանք վճարել են 454 հազար դոլար:
Վաստակած միջոցներից նախագահական ընտանիքը մոտ245 հազար դոլար հատակացրել է բարեգործությանը: Մեկ տարի առաջ այդ նպատակի համար նախագահական ընտանիքը ծախսել էր 329 հազար դոլար:




























