Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները՝ դրա հետ մեկտեղ ստանալով համապատասխան երաշխիքներ: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հավելեց, որ կարող է նշել հնարավոր գործարքի մոտավոր արժեքը: «Այս դեպքում կարեւորը դա չէ, այլ ձեռնարկության վերագործարկման տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաեւ ֆինանսական նպատակահարմարությունը»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ քիմիական հսկան չի գործում արդեն երկար տարիներ: