Իրաքյան Քուրդիստանի մեծությամբ երկրորդ Սուլեյմանի քաղաքում ապրիլի 18-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ 81 մարդ է տուժել:
Ցուցարարները պահանջել են Քուրդիստանի կառավարության հրաժարականը, ինչպես նաեւ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ եւ պատասխանավության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր մեղավոր են փետրվարին տեղի ունեցած բախումների ժամանակ երեք երիտասարդների սպանության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ապրիլի 17-ին բախումների ժամանակ տուժել էր 31 մարդ: Քուրդիստանում փետվարի 17-ից բողոքի ցույցեր անցկացվում են գրեթե ամեն օր:




























