Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ապրիլի 19-ին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ուղեկցությամբ իջել է Հավերժ կրակի մոտ:

Նշենք, որ Նարիշկինը ժամանել է Երեւան` մասնակցելու հայ-ռուսական միջտարածքային համաժողովին, որը կայանալու է Հայաստանի մայրաքաղաքում ապրիլի 18-20-ին: