«Երկիր»-ը գրել էր, որ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը ապրիլի 15-ին կազմակերպելու էր կլոր սեղան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ եւ թուրք մասնագետների համար։ Մեզ տեղեկացրել էին, որ միջոցառումը լրագրողների համար բաց չէ, քանի որ դա «ընդամենը աշխատանքային հանդիպում է» եւ մեր ՏՏ ոլորտի մասնագետները կնեղվեն լրագրողների ներկայությունից։
«Այնուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումը, կարելի է ասել, տապալվել է, քանի որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ընդամենը մի քանի հոգի, իսկ թուրքական կողմից մասնակիցներ ընդհանրապես չեն եղել»,-հայտնում է պարբերականը։





























