Մեր երկրների միջտարածքային կապերը զգալի ավանդ են ներդնում ռուս-հայկական հարաբերությունների ավանդական բարեկամական, բարիդրացիական հարաբերություններում: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` այսօր` ապրիլի 19-ին Երեւանում մեկնարկած հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում: Այն կարդացել է նրա աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
«Արտադրական կոոպերացիան եւ առեւտուրը, շփումները կրթության, մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության զարգացման ոլորտներում նպաստում են երկու երկրների ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը, ծառայում են մեր ժողովուրդների մերձեցմանը»,- ասվում է Մեդվեդեւի ուղերձում:
Ռուսաստանի նախագահի խոսքով, այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի առջեւ մեծամասմաբ ընդհանուր խնդիրներ են ծառացած` արդիականացում եւ ազգային տնտեսությունների հետագա զարգացում, մարդկանց կյանքի պայմանների բարելավում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր` ապրիլի 19-ին ժամանել է Երեւան` մասնակցելու Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նաեւ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, ինչպես նաեւ գարեգին Բ-ի հետ:
Նարիշկինի այցելության շրջանակներում տեղի կունենա 1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշահամալիրի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքում գտնվող ճանապարհային դիագնոստիկ կենտրոնի բացումը, ինչպես նաեւ «Արմավիա» ընկերությանը Sukhoi SuperJet 100 օդանավի հանձնումը:





























