Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 10։20-ի դրությամբ, Դիլիջանի թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների ջանքերով վերականգնվել է թունելի լուսավորությունը։  Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 11-ին ժամը՝ 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակային վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում. ընթանում են վերականգման աշխատանքներ: