Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քննչական մարմնին պարտավորեցրել է ստուգել Խաչատրյան քույրերի գործում հնարավոր շահախնդրության շարժառիթը, որի պատճառով աղջիկները կարող էին իրենց հորը սպանել: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով մահացած տղամարդու իրավաբաններին:

Նյութերի համաձայն՝ Միխայիլ Խաչատրյանը կարճ ժամանակով եղել է տեղական հիվանդանոցներից մեկի ստացիոնարում: Տղամարդն այնտեղ ստացել է միջամտությունների համալիր: Այս ընթացքում նրա երեք դուստրերը նրա վարկային քարտից խոշոր գումար են ծախսել եւ վախեցել են, որ կպատժվեն:

Աղջիկներն այս պահը քննարկել են մասնավոր չաթում, որը ստեղծել էին համացանցում: Սակայն հոր սպանությունից հետո նրանք հաղորդագրությունները ջնջել են: Իրավապահներին հաջողվել է դրանք վերականգնել: Ստացած տեղեկությունների հիման վրա հաստատվել է, որ երեք քույրերը տղամարդու հաշվեհարդարը նախօրոք են նաախապատրաստել:

Սրա հետ կապված Միխայիլ Խաչատրյանի փաստաբանները կարծում են, որ այս գործում «աֆեկտի վիճակ» չի եղել: Իրավապաշտպանները համոզված են, որ աղջիկները հանցագործությանը նախապատարաստվել են սառնասրտորեն եւ ծրագրած գործը ավարտին են հասցրել:

«Գործը վերադարձնելու որոշման մեջ գլխավոր դատախազությունը նշել է, որ տեղ է գտել նախապատրաստություն: Հետեւաբար՝ ինչպե՞ս կարելի է խոսել չգիտակցելու կամ անմեղսունակության մասին»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Գեորգի Չուգուաշվիլին:

«Լայֆն» ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քննությանը հրահանգել է Խաչատրյան քույրերին առաջադրված մեղադրանքը վերաորակել նրանց մեղսագրված ինքնապաշտպանության նպատակով կատարված սպանությունից:

Հիշեցնենք, որ երեք քույրերը՝ Քրեստինան, Անգելինան եւ Մարիան, հարազատ հորը սպանել էին 2018 թվականի ամռանը: Աղջիկները հավաստիացնում էին, որ տղամարդն իրենց ծանակել է, դաժանություն դրսեւորել, սեռական բռնություն կատարել: Քույրերի պատմածով՝ Միխայիլն իրենց պահել է ինչպես անձնական ստրկուհիների եւ կանչում էր զանգակով: Հետմահու իրականացված հոգեբուժական փորձաքննությունը ընտանիքի հոր մոտ շեղումներ է հայտնաբերել: