Սիրիացի զինվորականները հաստատել են, որ իրենց ուղղաթիռին Իդլիբում են հարվածել, որի հետեւանքով երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA-ին։
«Մեր ռազմական ուղղաթիռներից մեկը հակառակորդի հրթիռով ոչնչացվել է Իդլիբի հարավային Նայրեբ շրջանի օդում, որտեղ գործում են Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպությունները։ Ուղղաթիռը կործանվել է, իսկ անձնակազմը՝ զոհվել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում SANA-ն։




























