Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում հայտնեց, թե այդ 7 մարդը (նկատի ունի ՍԴ 7 դատավորներին) նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Զուրաբյանը դրանով փորձեց հիմնավորել, թե ինչու է հանոզված, որ ՍԴ-ն գործում է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:  Հիշողության կորո՞ւստ է Զուրաբյանի մոտ, թե՞ կարծիք, որ հանրությունն է կորցրել հիշողությունը:  ՍԴ 7 դատավորների մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս մասը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, եթե չեմ սխալվում, անգամ 1 ՍԴ դատավոր չի նշանակվել», գրել է Բաբայանը: